Սպորտ 

Երևանում Մեկնարկեց Հայաստան-Արցախ հեծանվային մարաթոնը (լուսանկարներ)

Երևանի Հանրապետության հրապարակը հունիսի 5-ի առավոտյան լեցուն էր հեծանվորդներով, ովքեր մասնակցում էին Հայաստանի-Արցախ կամ «Toure de Artsakh 2015» ոչ պաշտոնական անվանումն ստացած հեծանվային մարաթոնին:

 


«Այժմ հիմք ենք դնում մի նոր նախագծի, որը հեծանվային մշակույթի առաջին քայլերից է Հայաստանում: Այս նախագիծը, որը պայմանականորեն կոչել ենք «Toure de Artsakh 2015» մարաթոն, մեկնարկում է ՀՀ ՊՆ աջակցությամբ: Մեր նպատակն այն է, որ հեծանվային սպորտը զարգացնենք նաև Արցախում: Մենք ցանկություն ունենք այս մրցաշարը դարձնել միջազգային, որ գան տեսնեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:
 


Մարաթոնի մասնակցության հայտերը շատ են եղել, սակայն հեծանվարշավին մասնակցում են 60 հեծանվորդ: Կազմակերպիչների նախնական ծրագրի համաձայն հեծանվորդները ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կլինեն հունիսի 5-ի ուշ երեկոյան, իսկ առաջիկա մի քանի օրերին կշրջեն Արցախի գեղատեսիլ վայրերով:
 


Հեծանվորդների շարքում կան նաև աղջիկներ: Նրանցից մեկը ուսանողուհի Անի Կարապետյանն է, ով հիացմունք արտահայտեց նախաձեռնության վերաբերյալ:

 


«Ես դեռ չեմ եղել Արցախում և Արցախը տեսնելու նման առիթը բաց թողնել չէի կարող: Վստահ եմ, որ շատ լավ է անցնելու»,-ասաց

Կարապետյանը:
 

«Tour de Artsakh» մարաթոնն անցկացվում է առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ:


 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից