Սպորտ 

Բաքվի Եվրոպական խաղերին կմասնակցեն հայ լավագույն մարզիկները. նախարար

analitik.am

Հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մեկնող հայ մարզիկներն ունեն բոլոր հնարավորությունները Բաքվից մեդալներ բերելու, նույնիսկ առանց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի. նման կարծիքի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

«Ով էլ գնում է՝ պատրաստակամ են և բարձրակարգ մարզիկներ են, ի՞նչ կապ ունի: Բաքու են գնում լավագույնները, մեկի անունը տվեք, որ լավագույն չէ, բոլորն էլ լավագույնն են»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նախարարը:

Հարցին, թե ինչու են հրաժարվել աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, արդյո՞ք այն պատճառով, որ անվտանգությունը բավարար չափով չէ երաշխավորված՝ նախարարը պատասխանեց, թե այստեղ անվտանգության  մասին խոսք չկա:

 

«Առջևում Աշխարհի առաջնությունն է, գուցե, ֆեդերացիան գտել է, որ ավելի ճիշտ է Աշխարհի առաջնությանը մասնակցեն, չգիտեմ, դա մասնագիտական ուղղվածություն է, հասկանում եք, պետք է ֆեդերացիային հարցնել»,-ասաց նախարարը:

Նշենք, որ Հայաստանը Բաքվում կներկայանա 25 մարզիկներով:

Նույն շարքից