Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Կազանում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4.5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանն ունեն 3.5-ական, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան` 2.5 միավոր: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 31-ին ու ավարտվելու է հունիսի 8-ին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: