Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այս տարվա ընթացքում կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ օգոստոսի 11-ին և 13-ին Երևանում մրցելով Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին և 18-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հենվելով հավաքական թիմերի բաժնի տարածած տեղեկատվության վրա, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 2 ընկերական հանդիպում:
Օգոստոսի 3-ին և 5-ին մեր հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Իսրայելի մինչև 19 տարեկանների թիմի հետ: