Սպորտ 

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը խոստացել է պատմել ամեն բան կոռուպցիայի մասին

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները խոստացել է պատմել ամեն բան, ինչ իրեն հայտնի է կազմակերպությունում կոռուպցիայի մասին: Նրա խոսքերով՝ չնայած իր կյանքի համար վտանգին, ինքը փաստաբաններին կհանձնարարի ողջ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։



Ուորները հաղորդել է նաև, որ ունի փաստաթղթեր՝ կապված ՖԻՖԱ-ի ֆինանսական գործունեության հետ: Դրանց որոշ մասը, ինչպես նշում է նախկին պաշտոնյան, օգտակար կլինի հետաքննության համար, որն իրականացնում է ԱՄՆ-ն՝ կապված Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայում կոռուպցիայի հետ:

 

 

Նույն շարքից