Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, որին նախապատրաստվելու համար այսօր մեր ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստների:



Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են, բացառությամբ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, ովքեր Երևան կժամանեն հունիսի 7-ին:



Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանն այսօրվանից կմարզվի ազգային հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա մինչև 21 տարեկանների թիմին:

Նույն շարքից