Իտալական ֆուտբոլային «Միլան» ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է վաճառել այն։ Թաիլանդցի գործարար Բի Տայչաուբոլի առաջարկել է այն գնել 1 մլրդ եվրոյով, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։
Գործարարը ժամանել է Միլան, որտեղ հանդիպել է Բեռլուսկոնիի հետ։ Սակայն հանդիպմանը Իտալիայի նախկին վարչապետը մերժել է գործարարին` հայտարարելով, որ մտքափոխվել է։ Սակայն ցանկանում է վաճառել ակումբը այն մարդկանց։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։