Ավտոմեքենան, որի վրա միզել է հարբած Քրիշտիանու Ռոնալդուն, վաճառքի է հանվել: «Մերսեդես»-ը կվաճառվիէ 86.840 դոլարով: Այդ գումարը 15 անգամ գերազանցում է մեքենայի ինքնարժեքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատարը Սան Տրոպեում գիշերային ակումբից դուրս գալուց հետո միզել էր ավտոմեքենայի վրա, ինչը չի վրիպել պապարացիների աչքից:
«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Ռոնալդուին: Երբ լուսանկարները հայտնվեցին համացանցում, ինձ զանգահարեցին մի շարք հարուստ մարդիկ` խնդրելով վաճառել մեքենան»,- հայտարարել է Ջեյմս Ռոդրիգեսը՝ ավտոմեքենայի սեփականատերը, հայտնելով, որ լվացման կետ չի տարել ավտոմեքենան և չի էլ պատրաստվում տանել:
