Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը հայտարարել է, որ Ռուսաստանի կամ Քաթարի փոխարեն Անգլիան ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի անցկացնի 2018 կամ 2022 թվականներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոսին՝ հղում անելով Р-Спорт–ին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի և ԶԼՄ–ների նախարար Ջոն Ուիթինգդեյլն ասել էր, որ Անգլիան կարող է ընդունել 2022 թվականի աշխարհի առաջնությունը, եթե այն «խլեն» Քաթարից և եթե այդ մասին խնդրի ՖԻՖԱ–ն։
«Այդ իրավիճակն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես, մենք դա անում ենք սեփական շահերից ելնելով։ Մենք չենք անցկացնի աշխարհի առաջնությունը 2018 թվականին, և, անշուշտ, չենք անցկացնի այն նաև 2022 թվականին»,– ասել է Դայկը, որի խոսքն է մեջբերում Guardian–ը։