Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չնայած ուկրաինական ճգնաժամին, Եվրամիությունը չի կարող ստանձնել Ուկրաինայի տնտեսության ֆինանսավորումը:
Այս մասին հայտնել է Եվրակոմիսար Յոհանես Հանը, նշելով, որ Եմ-ը չի կարող պարբերաբար ֆինանսավորել որեւէ երկրի:
Նա խոստովանել է, որ երկիրը գտնվում է պատերազմական ծանր իրավիճակում, սակայն, ուկրաինական իշխանությունները պետք է լուծեն Դոնբասի հակամարտությունն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն տնտեսության վերականգման ուղղությամբ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահեցրել էր, որ երկիրը ԵՄ-ի կազմում հայտնվելու չափորոշիչներին պատրաստ կլինի միայն 2020թ.-ին: