Շախմատի հայկական հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմրցաշարին, որը կանցկացվի հունիսի 15-26–ը Ստավանգերում, հայտնում է armchess.am–ը։
Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նորվեգացի Մագնուս Կառլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, Խիկարու Նակամուրան ԱՄՆ–ից, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, հոլանդացի Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե–Լագրավը Ֆրանսիայից և նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը։