Այսօր կրկին կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ խոսել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և խոսատացել, որ հուլիսին ամբողջությամբ կմարվի գործարանի աշխատակիցների պարտքը:
Քանի որ նաիրիտցիների մի մասը հավատում է նախարարի խոսքերին, իսկ մյուս մասը ոչ, ապա աշատակիցները ցանկանում են հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։