Մշակույթ 

Տաբատն ու կիսաշրջազգեստը կրկին նորաձեւ

90-ականներից համաշխարհային նորաձևություն մուտք գործեց տաբատներով կիսաշրջազգեստներ կրելը: Սա սկզբնական շրջանում անսովոր և տգեղ թվաց շատերին, սակայն երբ համաշխարհային նորաձևության տներն իրեն հավաքածուներում սկսեցին օգտագործել տաբատներն ու կիսաշրջազգեսները միասին, որպես մեկ ամբողջություն, շատերն ընդունեցին հագնվելու այս եղանակը: Այս տարի ևս, համաշխարհային նորաձևության տներն անդրադարձան մոռացված նորաձևությանը:

Այս աշնան հավաքածուներում կրկին նկատվում է մեկ կտոր հագուստ դարձած տաբատներն ու շրջազգեստները: «Prada» և «Louis Vuitton» նորաձևության տներն այս սեզոնի հավաքածուում կրկին անդրադարձան մոռացված հնին: Նրանք իրենց հերթական  հավաքածուում ներկայացրին տաբատներն ու շրջազգեստները, որպես մոդայիկ  սեզոնային հանդերձ: 

Նույն շարքից