Մինսկի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ցանկանություն է հայտնել հանդես գալ Անգլիայում, տեղեկացնում է Tribuna.com-ը:
«Դիտելով «կարմիր սատանաներ»-ի խաղերը, իմ առջև Անգլիայում հանդես գալու նպատակ եմ դրել: Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը: Այնտեղ կա արագություն և կիրք: Վերջին տեղում գտնվող ակումբը կարող է հաղթել նույնիսկ առաջատարին: Երազում եմ հանդես գալ Անգլիայում, և, հուսով եմ, որ երազանքս կկատարվի»,-հայտնել է ֆուտբոլիստը:
Արթուր Եդիգարյանը մեկնաբանել է նաև Պորտուգալիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղին Հայաստանի հավաքականից հրավեր չստանալը։
«Ամեն ինչ նորմալ է։ Հավանաբար, մարզիչը կարծում է, որ ես պատրաստ չեմ։ Բայց երբ հրավիրեն, հաճույքով կմիանամ։ Հավաքականը իմ կյանքն է։ Յուրաքանչյուր հայ հավաքականի կազմում դուրս է գալիս խաղադաշտ, պայքարում է հաղթանակի, երկրի և ժողովրդի համար»,- մեջբերում է tribuna-ն։
Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում եւ կմեկնարկի 20։00-ին։