Սպորտ 

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ

77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել է  Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկամարտի ոսկե մեդալը՝ ցույց տալով 335 կգ (155+180): Նա պոկում վարժությունում երկու անհաջող փորձից հետո կարողացավ բարձրացնել 155 կգ եւ նվաճել փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում ուժեղագույնների խմբի 12 մասնակիցներից հինգը ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարձրացեց ու դարձավ առաջատար: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ երկամարտում առաջ անցնել Կարապետյանից:

Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար: Իրանցի ծանրորդը երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Բրոնզե մեդալը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանը, որը երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք:

Նույն շարքից