Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղՀայաստանը ներկայացնում են 3 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նորայր Ավետիսյանն (85 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (գերծանր):
Հունիսի 9-ին պայքարի է դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիրԱնդրանիկ Կարապետյանը, որըոսկե մեդալ է նվաճել:
Մարզիկը փոքր ոսկու է արժանացել պոկում վարժությունում 155 կգ արդյունքով, հրում վարժությունում էլ 180 կգ է բարձրացրել և փոքր արծաթ նվաճել: Այդ վարժությունում լավագույնը եղել է 19-ամյա իրանցի Ալի Միրին, իսկ բրոնզը ստացել է ռումինացի 18-ամյա Իլիե Ստոյանը:
Նորայր Ավետիսյանը կպայքարի այսօր՝ հունիսի 10-ին, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հունիսի 13-ին: