Մամուլի տեսություն Սպորտ 

Հայկական պատվիրակությունը չորեքշաբթի կմեկնի Բաքու` առաջին Եվրոպական խաղերին

analitik.am

Մարզական պատվիրակության առաջին խումբը կմեկնի Բաքու` Առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու համար, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը։

Ինչպես թերթին է հայտնել Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, առաջին խմբում կընդգրկվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալստյանը, ԱՕԿ միջազգային կապերի պատասխանատու, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, մարզական բժիշկներ և այլ պաշտոնատար անձինք։

Հունիսի 11–ին նրանց կմիանա ԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, այլ ֆեդերացիաների մարզիչներ և մարզիկներ։

Նույն շարքից