Սպորտ 

Լիոնել Մեսին կկանգնի դատարանի առջև

«Բարսելոնա» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կկանգնի դատարանի առջև` հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է elpais.com–ը։

2013 թ․ Դատախազ Ռակել Ամադոն խնդրել էր հանել մեղադրանքները ֆուտբոլիստից, քանի որ, նրա կարծիքով, ամեն ինչի համար պատասխանատու է Մեսի ավագը, սակայն 2014 թ.–ի հուլիսին Բարսելոնայի դատարանը հրաժարվել էր հանել մեղադրանքները Մեսիի նկատմամբ։ Ֆուտբոլիստը բողոքարկել էր, սակայն այդ հայցը ևս մերժվել էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեսին և նրա հայրը մեղադրվում են հարկային խարդախության երեք դրվագներով` 2007, 2008 և 2009 թթ.–ին։ Խարդախությունը կապված է գովազդային պայմանագրերից ստացված միջոցների հետ։

Նույն շարքից