91-ամյա ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բասկերի երկրում:
Ֆրանսիական sudouest.fr կայքը տեղեկացնում է ,որ համերգը կկայանա մայիսի 9-ին Սան Սեբաստիան քաղաքի «Կուրսաալ» սրահում: Կայքը նշում է, որ Ազնավուրն այնտեղ հանդես կգա Իսպանիայում ելույթ ունենալուց հետո: Մինչ այդ բեմի լեգենդը մայիսի 7-ին հանդես կգա Մադրիդի Բարքլայքարդ կենտրոնում (Պալասիո դե Դեպորտես):