Հիշում եմ և պահանջում 

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության մասին գիրք է նվեր ստացել

analitik.am

Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի դեսպանության և հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության աջակցությամբ հրատարակված «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին ականատեսների զարմանալի պատմությունը» գիրքն ուղարկվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր գործերի խորհրդատու Պիտեր Վելսը` «Ասադաքահ» կենտրոնին հասցեագրված նամակում նշել է, որ Հռոմի պապն իր մեծ երախտիքն է հայտնել ստացած նվերի և կատարված աշխատանքի համար: «Աղոթեք ինձ համար: Ուղարկում եմ իմ օրհնաբեր ողջույնները»,-փոխանցել է Հռոմի պապի խոսքերը:

«Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին ականատեսների զարմանալի պատմությունը» գիրքն իտալախոս ընթերցողներին պատմում է հայ ժողովրդի մեկդարյա ցավի ու Թուրքիայի մեկդարյա ժխտման մասին: Աշխատությունը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների պատմությունների կողքին ներկայացնում է պատմական իրողությունն իր փաստական կողմերով: Գրքի համահեղինակներն են իտալացի լրագրողներ Ալեսսանդրո Արամուն, Ջիան Միքալեսսին և Աննա Մացոնեն: Կենտրոնը լրագրողական առաքելություն է իրականացրել Հայաստան` պատրաստելու 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին աշխատությունը:

Նույն շարքից