Ինչպես գիտենք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները:
Երևանի ժամանակով 18:30-ին Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երևան:
Պորտուգալացիների` «Զվարթնոց» ժամանելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան-ակումբի ներկայացուցիչները սկսեցին ճնշում գործադրել նրանց վրա տարբեր վանկարկումներով և բացականչություններով:
Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ մեր ազգային հավաքականին տրամադրվել էր վատ որակի մարզադաշտ նախապատրաստվելու համար, որը նաև բավականին հեռու էր այն մարզադաշտից, որտեղ կայանալու էր խաղը: