Հիշում եմ և պահանջում 

Մասաչուսեթսի ռաբբիները Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ռաբբիների վարչությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնել՝ աշխարհին կոչ անելով ճանաչել «1915-1923-ին Անատոլիայում կատարվածը», գրում է armenianweekly.com-ը:

«Մենք Անատոլիայի անապատներում Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրականացված վայրագությունների համընդհանուր ճանաչման կոչ ենք անում: Միայն ճշմարտությունն ընդունելով կարող ենք երաշխավորել «Այլևս երբեք»-ը», – նշված է տարածված հայատարարության մեջ:

Ռաբբիները իրենց կոչում հիշեցրել են Մորգենթաուի վկայությունների, ճշմարտության անհրաժեշտության և Էլի Ուիզելի մտքի` լռությամբ հայերին կրկնակի չսպանելու մասին.«Մենք հիշում ենք հարյուրավոր հայ մտավորականների, գրողների, նկարիչների, բժիշկների, իրավաբանների, համայնքային և քաղաքական առաջնորդների ձերբակալությունները 1915-ի ապրիլի 24-ին: Հիշում ենք անապատում մահվան երթերը, իրենց պատմական հայրենիքում սպանված 1.5 միլիոն հայերին, կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և մյուսների կոչն աշխարհին՝ արձագանքել այդ ամենին: Մենք հիշում ենք շարունակվող ժխտողականությունը և ամոթը՝ մերժելով ճանաչել կատարվածն ու կոչել այն ինպես որ եղել է»:

Այսպիսով կոչ է արվում օսմանյան թուրքերի ժառանգներին ճանաչել, իսկ ԱՄՆ-ի հրեական համայնքին ճանաչել ու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության հարցում մինչ օրս իրենց լռության համար:

Նույն շարքից