Սպորտ 

Ավստրիացի սինխրոն լողի մարզուհին գտնվում է արհեստական կոմայի մեջ

Բաքվում վթարի ենթարկված ավստրիացի սինխրոն լողի մարզուհին վիրահատվել է Ավստրիայում և գտնվում է արհեստական կոմայի մեջ:

Վրաերթը տեղի է ունեցել հունիսի 11-ին տեղի ժամանակով 8:30-ին: Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի անդամ երեք լողորդուհիները լրջորեն տուժել են Բաքվի Մարմնամարզիկների ավանի տարածքում: Աղջիկները քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի ենթարկեց ավտոբուսը:

15-ամյա Սախինովիչը բազմակի կոտրվածքներ է ստացել, անհապաղ տեղափոխեվլ է Վիեննա, որտեղ էլ վիրահատվել է: Ըստ բժիշկների, ստացված վնասվածքները չեն սպառնում աղջկա կյանքին, հայտնում է Ռ-Սպորտը:

Նույն շարքից