Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր:
Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Վիտալի Բեռնադսկուց (Ուկրաինա) և Դիփ Սենգուպտայից (Հնդկաստան):
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: