Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտվեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին։ Գոտեմարտում գրանցվեց 1։4 հաշիվը։
Հավելենք, որ նույն քաշային կարգի եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը կգոտեմարտի բելառուս Սոսլան Դուրովի հետ: Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվել էր հենց Մարյանյանին։