Միջազգային 

Յացենյուկը զենք է պահանջում ԱՄՆ-ից՝ ռուս ագրեսորներին դիմագրավելու համար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգներ կատարած այցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կրկին օժանդակություն է խնդրել:

Նրա խոսքերով, Ուկրաինային անհրաժեշտ է զենք ու զինամթերք՝ Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու համար:

Յացենյուկի պնդմամբ Ուկրաինան ներկայումս միակ երկիրն է, որ միայնակ դիմագրավում է ռուս օկուպանտներին, ուստի Արեւմուտք պարտավոր է անհրաժեշտ զենք ու զինամթերք ապահովել:

Վերջում նա ավելացրել է, որ դա բխում է ընդհանուր շահերից, ողջ Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է հակամարտության գոտում իր զորքերի բացակայության մասին:

 

 

Նույն շարքից