Միջազգային 

ԱՄՆ-ն Եվրոպային դրդում է խաչակրաց արշավանք ծավալել Ռուսաստանի դեմ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիությունը առեւտրական պայմանագիր կնքելով ԱՄՆ-ի հետ, վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը:

Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրասուա Ֆիյոնը, նշելով, որ Միացյալ նահանգների վարաժ քաղաքականությունը հակասում է Եվրոպայի շահերին:

Նրա խոսքերով Եվրոպան ներկայումս գտնվում է ԱՄՆ-ից կախման մեջ, որը հրահրում է խաչակրաց արշավանք սկսել Ռուսաստանի դեմ:

Ֆիյոնի կարծիքով ԱՄՆ-ը նմանատիպ քաղաքականություն է վարում նաեւ Մերձավոր Արեւելքում, ինչը նույնպես չի բխում Եվրոպայի շահերից:

Վերջում նա ավելացրել է, որ կտրականապես դեմ է ԵՄ-ի ու ԱՄՆ միջեւ առեւտրական պայմանագրի կնքմանը:

 

 

 

 

 

Նույն շարքից