Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Շվեյցարիայի դաշնային արդարադատությունը տեղեկություններ է վերցրել ՖԻՖԱ-ի գրասենյակից, մասնավորապես՝ կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի, գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և ֆինանսական տնօրեն Մարկուս Կատների աշխատասենյակներում գտնվող համակարգիչներից:
Հիշեցնենք, որ շվեյցարական ոստիկանությունն ամերիկյան իրավապահների պահանջով մայիսի 27-ին ձերբակալել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան 7 պաշտոնյաների, իսկ կոռուպցիայի մեղադրանք, ընդհանուր առմամբ, ներկայացվել է կազմակերպության 14 նախկին և ներկա պաշտոնյաների: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով՝ 24 տարվա ընթացքում նրանք մոտ 150 մլն դոլար կաշառք են վերցրել: