Սպորտ 

Բուքմեյքերները չեն հավատում պորտուգալացիների հետ խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակին

Աշխարհի բուքմեյքերները գրեթե կասկած չունեն, որ Պորտուգալիան հաղթանակ կտանի վաղը Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում։

Խաղը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Երևանի Հանրապետական մարզադաշտից։ Խաղը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20։00–ին (Մոսկվայի ժամանակով` 19:00)։

Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակն ընդունում է Հայաստանի հավաքականի հաղթանակի տոկոսադրույքներ 7.50 գործակցով, ոչ–ոքին` 4.20, իսկ պորտուգալական թիմի հաղթանակինը` 1.44։

Bwin միջազգային բուքմեյքերական գրասենյակի փորձագետները բավականին վատ են գնահատում հայկական թիմի հնարավորությունները` 6.75։ Ոչ–ոքին գնահատվում է 4.25 գործակցով, իսկ Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը` 1.45։

Հայ բուքմեյքերները նույնպես այնքան էլ չեն հավատում մեր թիմի հաջողությանը։ Այսպես, հայերի հաղթանակը գնահատվում է 7.77, ոչ–ոքին` 4.20, Պորտուգալիայի հաղթանակը` 1.45։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։

Նույն շարքից