Սպորտ 

Բաքվում ավտովթարի ենթարկված ավստրիացի մարզուհին վիրահատվել է

Ավստրիացի մարզուհին, ով ավտոբուսի կողմից վրաերթի է ենթարկվել Բաքվում, վիրահատվել է: Միջադեպը գրանցվել է հուլիսի 11-ին, մարզական ավանում, որտեղ ավստրիացի 3 մարզուհիներին հարվածել է մրցաշարի մասնակիցներին մարզավան տեղափոխող ավտոբուսը:

Արդյունքում տուժել են սինխրոնիստներ Վանեսա Սահինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայթը: Նրանցից ամենածանր վնասվածքներն ստացել է Սահինովիչը: Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ նա բազմաթիվ կոտրվածքներ ունի: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը Բաքվում կմեկնարկեն այսօր՝ հունիսի 12-ին:

«Համապատասխան մարմիններն արդեն զբաղվում են միջադեպի հետաքննությամբ և մեզ կտեղեկացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվել,- մրցաշարի վիրահատական կոմիտեի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»:- Երկու մարզուհիներ աննշան վնասվածքներ են ստացել: Երրորդ լողորդուհին սանիտարական ինքնաթիռով տեղափոխվել է Ավստրիա, որտեղ վիրահատվել է: Նա, ինչպես մեզ հայտնի է, արդեն շարժում է ոտքերը: Հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի: Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատունը օգնում է բոլոր հարցերում: Մենք ապագայում էլ կօգնենք, որպեսզի աղջիկը վերականգնվի ու շարք վերադառնա»:

Նույն շարքից