Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Պորտուգալիայից 2:3 հաշվով կրած պարտությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ շնորհակալ է տղաներին լավ աշխատանք կատարելու, հնարավորն անելու համար:
«Ամեն ինչ արեց հավաքականը, լավ պայքարեցինք, որ հաղթենք, բայց ինչ-որ բան չստացվեց, սխալներ թույլ տվեցինք, նաև ես: Կարողացանք լավ պահեր ստեղծել, կարողացանք գոլ խփել, խնդիրներ ստեղծել հակառակորդի համար, բայց երկու գոլից ավել չստացվեց:
Մովսիսյանի բացակայությունը զգացվում էր, բայց Արթուր Սարկիսովն իրեն վատ չդրսևորեց, լավ աշխատեց, պահեր ունեցավ, բայց ինչ-որ բան չհերիքեց: Բացակա տղաների փոխարեն ասպարեզ դուրս եկած ֆուտբոլիստներն արժանի խաղ ցուցադրեցին և արժանի էին դրական արդյունքի»: