2015/06/14 19:55 Սպորտ Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ Բաքվում ավարտվեց Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը: Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Արտեմ Սուրկովին՝ դառնալով արծաթե մեդալակիր: Հայաստանն առաջին մեդալը գրանցեց Եվրոպական 1-ին խաղերում: