Այսօր Բաքու է ժամանել Առաջին Եվրոպական Ամառային խաղերի մասնակից Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:
49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը` մարզիչներ Կարեն Աղամալյանի, Արման Հարությունյանի և Վյաչեսլավ Արությունովի հետ միասին արդեն ընդհանուր հավաքականի հետ են` խաղերի մարզական ավանում:
Հունիսի 15-ին կկայանա վիճակահանությունը, իսկ մրցման առաջին օրը հունիսի 16-ն է:
Այս մասին տեղեկացնում է Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամլո խոսնակը։