Սպորտ 

Մեքսիկացի հարձակվողը կմիանա Փյունիկին

Հայտնի է, որ Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեսար Ռոմերոյի ծառայություններով հետաքրքրված է Պերմի «Ամկարը»: Ռուսական ակումբի պաշտոնական կայքն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ Ռոմերոն պատրաստվում է թիմի կազմում մասնակցել ուսումնամարզական հավաքի:

Armsport.am-ը Ռոմերոյի շահերը ներկայացնող Bucket Group-ի տեղեկացավ, որ ֆուտբոլիստը չի միանալու «Ամկարին», քանի որ «Փյունիկի» կազմում պատրաստվում է մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլին:

Ներկայում Ռոմերոն Մեքսիկայում է, որտեղ ապաքինվում է ծնկի վնասվածքից եւ շուտով միանալու է «Փյունիկին»:

Նույն շարքից