Հիշում եմ և պահանջում 

Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվել է հայ ակտիվիստների վրա (տեսանյութ)

analitik.am

Հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց նստացույց կազմակերպած՝ Հայ հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների վրա հարձակում են իրականացրել հյուպատոսության աշխատակիցները և հենց ինքը՝ գլխավոր հյուպատոսը, գրում է The Horizon Weekly-ն:

Հայ երիտասարդների բողոքը մաս էր կազմում այն ընթացիկ միջոցառումների, որոնք անց են կացվում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և պահանջելու հանցագործության փոխհատուցում:

Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցները հարձակվել էին ակտիվիստների վրա, հարվածել տեղի ունեցածը տեսագրողին և գողացել նրա հեռախոսը: Ավելի ուշ հայտնվել է գլխավոր հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենը և հայհոյելով հարձակվել հայ ակտիվիստների վրա:

Նույն շարքից