Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Վիտալի Բեռնադսկու (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբուզյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը մրցաշարն ավարտեց 6 միավոր արդյունքով: