Ռումինիայի Տարգու Մուրեշ քաղաքի «Տրանս-Սիլ» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի Մ-21 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Առաջին խաղակեսն ավարտվեց ռումինացիների հաղթանակով 2:0 հաշվով: 16-րդ րոպեին հաշիվը բացեց Գեորգե Պուշկաշը, իսկ 32-րդ րոպեին Կոնստանտին Պաունը կրկնապատկեց այն:
Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում Ֆլորին Տանասեն ևս մեկ անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Ռումինացիները հաղթեցին 3:0 հաշվով: