Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն վստահ է, որ կատալոնյան թիմի հարձակվող Նեյմարը շուտով կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Յուրաքանչյուրն իր ժամանակին է պատմություն կերտում: Երբ ես տեղափոխվեցի «Բարսելոն», որոշ ժամանակ ոչինչ չէի նվաճում: Եվ մեզ հաջողվեց բացել նոր հաջող դարաշրջանի դռները: Նույնը եղել է նաև Ռոնալդոյի, Ռիվալդոյի, Ռոմարիոյի հետ: «Բարսելոնում» անցյալում բրազիլական հզոր հետք կար: Այդ ճանապարհը Նեյմարն է շարունակում: Նա ինչ-որ բան ավելի լավ անելու հնարավորություն ունի, քան մեր սերունդը: Նեյմարը շուտով կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Եթե ոչ այս տարի, ապա դա տեղի կունենա բավական շուտ,-Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերել է sport.es-ը: