Սպորտ 

Բաքվում Հայաստանի երկու ներկայացուցիչներ քառորդ եզրափակչում են

Բաքվում շարունակվում են Առաջին Եվրոպական խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում այսօր ասպարեզ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Վոլոդյա Ֆրանգուլյանն առաջին գոտեմարտում զիջել է ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս է մնացել հետագա պայքարից:

Մուսա Մուրթազալիևը հերթականությամբ հաղթել է Ահմեդ Բիլիցին (Թուրքիա), Թեմուրազ Նասկիդաևին և այժմ քառոդ եզրափակչում կմրցի Սանդրո Ամինաշվիլիի (Վրաստան) հետ:

Լևան Բերիանիձեն հաղթել է Ռուսաստանը ներակայցնող Հաջիմուրատ Գացելովին և նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Նույն շարքից