Սպորտ 

Արման Երեմյանը գեղեցիկ հաղթանակ տարավ թուրք Յունուս Սարիի նկատմամբ

Գերազանց գոտեմարտ ծանր քաշային Լևան Բերիանիձեի կատարմամբ: Այսպես է բնութագրել մարտը Բաքվում գտնվող Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ Առաջին 2 միավորը վաստակեց Ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվեց գրոհի ու նախ մրցակցին հանեց աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրեց նրան և հաղթեց 7-2 հաշվով: Բերիանիձեի քառորդ եզրափակչի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովն է»,-մանրամասներ է ներկայացրել Գիլոյանը:

Մեկ այլ գրառման համաձայն էլ, ըմբշամարտի մրցաշարում մեր ըմբիշներ Մուսա Մուրթազալիևն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին և սպասում են: Իսկ թեքվանդիստ Արման Երեմյանը գեղեցիկ հաղթանակ տարավ Եվրոպայի այս տարվա չեմպիոն, թուրք Յունուս Սարիի նկատմամբ: Արմանի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Ալբերտ Գուանն է:

Նույն շարքից