Միջազգային 

Ռամզան Կադիրովը կողմ է արտահայտվել բազմակնությանը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կողմ է արտահայտվել բազմակնությանը, սակայն սիրուհիներ ունենալը՝ վատ է, գրում է Газета-ն։

«Բազմակնությունը թույլատրված է մեր կրոնով։ Դա պարտադիր չէ, սակայն նման հնարավորություն կա, եթե քեզ թույլ է տալիս առողջությունը և նյութական կարողությունը։ Բազմակնությունն անհրաժեշտ է, որ մարդը սիրուհիներ չունենա, որոնցից բազմաթիվ խնդիրներ է ունենում թե՛ առողջության հետ, թե՛ ընտանիքում։ Ստիպված է լինում ապրել ստի մեջ, մշտապես խաբել կնոջը, երեխաներին»,- ասել է Կադիրովը։

Նույն շարքից