Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, առանց փաստաթղթերի ներգաղթյալների ուսման համար նվիրաբերել են 5 միլիոն դոլար: Այդ մասին Ցուկերբերգը հայտնել է Facebook-ի իր էջում, գրում է Los Angeles Times-ը:
Նվիրատվությունն ուղղվելու է ԱՄՆ-ի անօրինական ճանապարհով եկած և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում ապրող 400 երիտասարդի՝ քոլեջում սովորելու համար:
«Առանց փաստաթղթերի հաճախ չափազանց դժվար է քոլեջի կրթություն ստանալ, և նրանք հաճախ չեն կարող պետության կողմից օգնության հույս ունենալ»,- ասել է Ցուկերբերգը: «Մենք պետք է ողջունենք խելացի և աշխատասեր երիտասարդներին բոլոր ազգություններից և օգնենք բոլորին»,- հավելել է նա։