Միջազգային 

Ընկերության սնանկացումը չի ազդի ԱՄՆ–ի բանակին հրաձգային զենք մատակարարելու վրա

Հրազենի արտադրությամբ զբաղվող Colt Defense LLC–ի սնանկության ընթացակարգը չի ազդի ԱՄՆ–ի բանակին հրաձգային զենք մատակարարելու վրա, հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերությունը հրազեն է արտադրում ԱՄՆ–ի բանակի համար։

Colt Defense–ը սնանկության մասին պաշտոնական դիմում է ներկայացրել` համաձայն ԱՄՆ–ի սնանկության մասին օրենսգրքի 11–րդ հոդվածի։

Ընկերությունը  մեծ հաջողությունների էր հասել 1990–ականների սկզբից մինչև 2000–ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում, երբ կատարում էր ԱՄՆ–ի բանակի խոշոր պետական պատվերները։

Նույն շարքից