Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պարտավոր էր մասնակցել Իտալիայի ընտրանու հետ ընկերական խաղին:
«El Mundo Deportivo»-ի տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի ու Իտալիայի ֆուտբոլային ֆեդերացիաների ստորագրած փաստաթղթում կար մի կետ, որը պարտավորեցնում էր Ռոնալդուին` մտնելու խաղադաշտ:
Պարտավորությունները չկատարելու համար պորտուգալացիներն իտալացիներին պետք է վճարեն 380 հազար եվրո: