2015/06/18 16:21 Սպորտ Արման Երեմյանը պարտվեց քառորդ եզրափակչում Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում կայացավ թաեքվանդոյի 80 կիլոգրամ քաշայինների քառորդ եզրափակիչը: Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը 2:5 հաշվով պարտվել է ռուս Ալբերտ Գաունին: Երեք մրցափուլերում գրանցվել են 0:1, 0:2, 2:2 հաշիվները: