Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Ամերիկայի Գավաթի խաղարկության առաջիկա երկու հանդիպումները։ Այդ մասին տեղեկացնում է «Barcastuff»-ի թվիթերյան էջը։
Ֆուտբոլիստը կորակազրկվի իր պահվածքի համար՝ Կոլումբիայի դեմ խաղում։ 22-ամյա բրազիլացին գնդակով հարվածել էր մրցակցի կիսապաշտպան Պաբլո Արմերոյին, ինչից հետո բախում էր առաջացել թիմերի միջեւ։