Ստավանգերում ընթանում է Norway Chess 2015 սուպերմրցաշարի երրորդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ:
57-րդ քայլում կողմերը պարտիան ավարտել են ոչ ոքի: Հայ գրոսմայստերն ունի 1 միավոր:
Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: