Մեծ Բրիտանիայում հրապարակվել են նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մի քանի գաղտնի ձեռագիր հուշագրություններ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գաղտնի ձեռագիրներում առկա են նաև ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բարեկամության վերաբերյալ գրառումները։
Գրառումներում կան հիշատակումներ Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյի հուղարկավորության ժամանակ Թետչերի՝ Մոսկվա այցի մասին, տպավորություններ 1984-ին Ֆոնտենբլոյում կայացած Եվրոպական գագաթաժողովից։