Միջազգային 

Թուրքիայում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երկրի 9-րդ նախագահին

Թուրքիայում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երկրի 9-րդ (1993-2000թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելին, ով մահացել է հունիսի 17-ին: Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Ներկա են գտնվել Թուրքիայի ներկայիս և նախորդ նախագահները՝ Ռեջեփ Էրդողանը և Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:

Ս․ Դեմիրելի աճյունը ինքնաթիռով կտեղափոխվի Սպարտա, որտեղ նա ծնվել է։

Նույն շարքից