Միջազգային 

Նովոսիբիրսկի օդանավակայանից հրդեհի հետևանքով 500 մարդ է տարհանվել

Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանից հրդեհի հետևանքով 500 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, աշխատանքներում ներգրավված է եղել 7 միավոր տեխնիկա ու 26 մարդ: Հրդեհի հետևանքով հետաձգվել է միայն մեկ չվերթ` Նովոսիբիրսկ-Սոչի: Մնացած չվերթները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, նախնական տվյալներով, էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով է բռնկվել:

Նույն շարքից